Հոդված 45. Քննչական կոմիտեի խորհրդանիշը, ծառայողի համազգեստը, վկայականը և կնիքը
Հոդված 45. Քննչական կոմիտեի խորհրդանիշը, ծառայողի համազգեստը, վկայականը և կնիքը
1. Քննչական կոմիտեի խորհրդանիշի ձևը և նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Քննչական կոմիտեի ծառայողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ, իսկ զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին` նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների կրման համար նախատեսված դաշտային (ամառային և ձմեռային) համազգեստ:
3. Քննչական կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Քննչական կոմիտեի ծառայողներին տրվում են քննչական կոմիտեի նախագահի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ քննչական կոմիտեում գրանցված և համարակալված անձնական կնիքներ: