Հոդված 26. Քննչական կոմիտեի ծառայողի ծառայողական իրավունքները
Հոդված 26. Քննչական կոմիտեի ծառայողի ծառայողական իրավունքները
1. Քննչական կոմիտեի ծառայողն իրավունք ունի՝
1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերի, ինչպես նաև ներկայացնելու պարզաբանումներ.
2) սահմանված կարգով ստանալու ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
3) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ և այլ վճարներ.
4) սահմանված կարգով մասնակցելու ծառայողական առաջխաղացմանը և ստանալու իր պաշտոնին համապատասխանող ավելի բարձր կոչում.
5) սահմանված կարգով վերապատրաստվելու պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.
6) ներկայացնելու առաջարկություններ քննչական կոմիտեի գործունեության կատարելագործման վերաբերյալ: