Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 47. Քննչական կոմիտեի ֆինանսավորումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 47. Քննչական կոմիտեի ֆինանսավորումը

1. Քննչական կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

2. Քննչական կոմիտեի բյուջետային հայտը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում և ընդգրկում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով և քննչական կոմիտե է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների մանրամասն հիմնավորումները:

3. Քննչական կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով քննչական կոմիտեի ծառայողների և քննչական կոմիտեի դեպարտամենտում ծառայողների աշխատավարձի միասնական ֆոնդի երկու տոկոսին:

4. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։