Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-07-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, դասային աստիճաններ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 19. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակը

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 19. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակը

(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակը ձևավորում է որակավորման հանձնաժողովը`

1) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հերթական ատեստացիայի ժամանակ.

2) արտահերթ կարգով, երբ քննչական կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ որպես խրախուսում նրան առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան ծառայողական բնութագիր: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ընդգրկվում է ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.

3) այն դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվում է հինգ տարի ժամկետով:

(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.12.20 ՀՕ-494-Ն)

(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։