Հոդված 69. Անվավեր և վավեր քվեաթերթիկները
Հոդված 69. Անվավեր և վավեր քվեաթերթիկները
1. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր (այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ)։
2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե՝
1) մեկից ավելի թեկնածուի օգտին նշումներ է ներառում.
2) մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է ներառում.
3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է ավելորդ գրառում.
4) որևէ նշում չի ներառում.
4․1) ծրարը պարունակում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր (այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ)․
5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը:
6) (կետն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-505-Ն)
3. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա:
4. Սահմանված նմուշի քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:
5. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-505-Ն)
(69-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 01.04.21 ՀՕ-171-Ն, խմբ., փոփ., լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ. 05.12.24 ՀՕ-505-Ն, խմբ., լրաց. 07.04.26 ՀՕ-95-Ն)
(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)