Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 25. Ընտրական գրավը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. Ընտրական գրավը

1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ:

2. Ընտրական գրավի գումարը դիմումն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, վերադարձվում է`

1) ընտրվելու կամ մանդատների բաշխմանը մասնակցելու,

2) բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 5 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու, կուսակցության դեպքում՝ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 2 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 4 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու,

3) մինչև թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումն ինքնաբացարկ ներկայացնելու,

4) ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու և նոր հերթական կամ նոր ընտրություն նշանակվելու դեպքերում կամ

5) ժառանգներին` թեկնածուի մահվան դեպքում:

3. Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը չի վերադարձվում:

(25-րդ հոդվածը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։