Հոդված 25. Ընտրական գրավը
Հոդված 25. Ընտրական գրավը
1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ:
2. Ընտրական գրավի գումարը դիմումն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, վերադարձվում է`
1) ընտրվելու կամ մանդատների բաշխմանը մասնակցելու,
2) բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 5 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու, կուսակցության դեպքում՝ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 2 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 4 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու,
3) մինչև թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումն ինքնաբացարկ ներկայացնելու,
4) ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու և նոր հերթական կամ նոր ընտրություն նշանակվելու դեպքերում կամ
5) ժառանգներին` թեկնածուի մահվան դեպքում:
3. Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը չի վերադարձվում:
(25-րդ հոդվածը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին, իսկ 2-րդ մասի 2-րդ կետը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)