Հոդված 85. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելը
Հոդված 85. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելը
(վերնագիրը փոփ. 05.12.24 ՀՕ-505-Ն)
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է առանց քվեարկության:
2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումից հետո նույն նիստում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվում են հերթական համարներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` վիճակահանությամբ: Նշված համարները փոփոխման ենթակա չեն: Ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում քվեաթերթիկներում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և նոր ձևավորված դաշինքի համարներ չեն նշվում:
3. Գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համացանցային կայքում հրապարակում է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները և նախընտրական ծրագրերը։
4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը:
(85-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ. 05.12.24 ՀՕ-505-Ն)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)