Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-22-ից մինչև 2022-12-15։Բացել գործող տեքստը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎԳլուխ 27 · Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 131. Կուսակցության ընտրական ցուցակները գրանցելը

գործել է մինչև 2022-12-15Բացել ARLIS-ում

Հոդված 131. Կուսակցության ընտրական ցուցակները գրանցելը

1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակները գրանցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակները գրանցում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:

2. Ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է առանց քվեարկության:

Ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետը ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրական ցուցակները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

3. Ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու կուսակցության լիազոր ներկայացուցիչը:

(131-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, 07.05.21 ՀՕ-202-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։