Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-22-ից մինչև 2022-12-15։Բացել գործող տեքստը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ:Գլուխ 12 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ, ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 69. Անվավեր և վավեր քվեաթերթիկները

գործել է մինչև 2022-12-15Բացել ARLIS-ում

Հոդված 69. Անվավեր և վավեր քվեաթերթիկները

1. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր։

2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե՝

1) մեկից ավելի թեկնածուի, կուսակցության օգտին նշումներ է ներառում.

2) մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է ներառում.

3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է ավելորդ գրառում.

4) որևէ նշում չի ներառում.

5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը.

6) ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր։

3. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա:

4. Սահմանված նմուշի քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:

5. Եթե ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր, ապա քվեաթերթիկը մարվում է ծրարի և ծրարում առկա իրի հետ այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել իրի առկայությունը։ Այդ մասին կատարվում է համապատասխան գրառում գրանցամատյանում։

(69-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 01.04.21 ՀՕ-171-Ն, խմբ., փոփ., լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։