Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-22-ից մինչև 2022-12-15։Բացել գործող տեքստը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ:Գլուխ 10 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 61. Քվեարկության նախապատրաստումը

գործել է մինչև 2022-12-15Բացել ARLIS-ում

Հոդված 61. Քվեարկության նախապատրաստումը

1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։

2. Ինքնասոսնձվող դրոշմանիշները և կնիքը պահվում են քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանում: Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի, տեխնիկական սարքավորումների և այլ պարագաների պահպանման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում։

4. Քվեատուփը, տեխնիկական սարքավորումները, հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

5. Քվեարկության սենյակում կամ դրա մուտքի մոտ փակցվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները: (նախադասությունը հանվել է 01.04.21 ՀՕ-171-Ն)

(61-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, 07.05.21 ՀՕ-202-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։