Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-15-ից մինչև 2022-12-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-12-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը

գործել է մինչև 2022-12-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ազատ է ծանոթացման համար:

Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների, հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների նախնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր առաջ, արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ, իսկ ընտրողների վերջնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից (ներառյալ՝ արտահերթ ընտրությունների դեպքում) 7 օր առաջ տեղադրում է համացանցում՝ www.police.am հասցեով։ Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան ներբեռնելու հնարավորություն։

3. Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը քվեարկության օրվանից 40 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:

4. Ընտրողների ցուցակի, այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ ցուցակի օրինակը քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև քվեարկությանը հաջորդող յոթերորդ օրը:

5. Զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից 10 օր առաջ փակցվում են զորամասում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում:

6. (մասն ուժը կորցրել է 07.05.21 ՀՕ-202-Ն)

7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվում են հանձնաժողովի համացանցային կայքում սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, որոնք պահպանվում են մինչև քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկելու դեպքում՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը:

Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները պահպանության են հանձնվում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար:

(13-րդ հոդվածը խմբ. 20.10.16 ՀՕ-158-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, խմբ., լրաց. 01.04.21 ՀՕ-171-Ն, փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(13-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։