Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-15-ից մինչև 2022-12-30։Բացել գործող տեքստը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎԳլուխ 29 · ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 139. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին կուսակցության նախընտրական հիմնադրամը

գործել է մինչև 2022-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 139. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին կուսակցության նախընտրական հիմնադրամը

(վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն)

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված նվիրատվություններից:

2. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները համատեղ) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կարող է կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 300 000-ապատիկի չափով նվիրատվություն, 25 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում՝ մինչև նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկի չափով նվիրատվություն, մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում՝ մինչև նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկի չափով նվիրատվություն։

3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով նվիրատվություն։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 1 000-ապատիկի չափով նվիրատվություն, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանիների ընտրություններում` մինչև նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով նվիրատվություն:

4. Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախընտրական ծախսերի ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 300 000-ապատիկը չգերազանցող գումար, 25 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկը չգերազանցող գումար, մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը չգերազանցող գումար։

(139-րդ հոդվածը փոփ., խմբ. 18.06.20 ՀՕ-333-Ն, 07.05.21 ՀՕ-202-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։