Հոդված 58. Քվեարկության խցիկները
Հոդված 58. Քվեարկության խցիկները
1. Քվեարկության համար հատկացվում են խցիկներ` յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ խցիկ:
2. Քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ ընտրողը կարողանա քվեարկության սենյակում գտնվող անձանցից գաղտնի քվեարկել, ունենա բավարար լուսավորվածություն, տեղադրված լինի գրիչ (բացառությամբ Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում), չօգտագործված քվեաթերթիկների արկղ՝ յուրաքանչյուր կուսակցության համար առանձին քվեաթերթիկներով քվեարկության անցկացման ժամանակ:
3. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, և բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն:
(58-րդ հոդվածը լրաց. 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ. 14.07.22 ՀՕ-311-Ն)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(14.07.22 ՀՕ-311-Ն օրենքն ունի անցումային դրույթ)