Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Անասնաբուժության ոլորտը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Անասնաբուժության ոլորտը

1. Անասնաբուժության ոլորտն ընդգրկում է անասնաբուժական պահանջների կիրառում` ուղղված`

1) կենդանիների առողջության պաշտպանությանը և կենդանիների բարեկեցությանը.

2) կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխմանը և վերացմանը, անասնահամաճարակային կայուն իրավիճակի և ապահովության պահպանմանը.

3) կենդանիների, կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրությանը, վերամշակմանը, պահմանը, փոխադրմանը, առևտրին և (կամ) իրացմանը, ներմուծմանը, արտահանմանը.

4) բեղմնավորիչ նյութերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությանը, պահմանը, փոխադրմանը, առևտրին և (կամ) իրացմանը, ներմուծմանը, արտահանմանը.

5) կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինմանը և պահեստավորմանը.

6) անասնաբուժական գործունեությանը, անասնաբուժական կրթությանը և գիտությանը, լաբորատոր գործունեությանը, անասնաբուժասանիտարական փորձաքննությանը.

7) անասնաբուժության ոլորտում գործունեության իրականացման արդյունքում վնասակար ազդեցություններից շրջակա միջավայրի պաշտպանությանը:

2. Անասնաբուժության ոլորտն ընդգրկում է նաև անասնաբուժական պահանջների պահպանմանն ուղղված անասնաբուժական պետական վերահսկողությունը:

3. Պետական վերահսկողության շրջանակներում՝ լիազոր մարմնի կողմից իրականացվող անասնաբուժասանիտարական պետական փորձաքննության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Կառավարության սահմանած անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգերի դրույթները:

(2-րդ հոդվածը լրաց. 08.12.17 ՀՕ-256-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-288-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։