Գլուխ 12 · ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԸ ԵՎ ՄՈՐԹԸ
Հոդված 38. Կենդանիների սպանդը
Հոդված 38. Կենդանիների սպանդը
1. Կենդանիների սպանդն իրականացվում է սպանդանոցներում, շշմեցումից հետո արագ կերպով` հավաստիանալով, որ գիտակցության և արյունաքամության ընթացքում կենդանին եղել է անզգայուն:
2. Արգելվում է մասնատել և տնօրինել կենդանու մսեղիքը մինչև արյունաքամության ավարտը:
3. Թույլատրվում է սպանդի ենթարկել մթերատու կենդանիներին, որոնք`
1) պահվում և բուծվում են կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրության համար.
2) բուժվում են հիվանդությունների դեմ, և բուժումը արդյունավետ կամ տնտեսապես արդարացված չէ.
3) պետք է ոչնչացվեն` որոշ վարակիչ հիվանդություններ վերացնելու համար:
4. Կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը սահմանում է Կառավարությունը:
(38-րդ հոդվածը լրաց. 08.12.17 ՀՕ-256-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-288-Ն)