Անցնել բովանդակությանը
Գլուխ 11 · ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 36. Կենդանիների նկատմամբ փորձարկումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36. Կենդանիների նկատմամբ փորձարկումները

1. Կենդանիների նկատմամբ փորձարկումներն իրականացվում են ուսուցողական, գիտահետազոտական նպատակներով և այն դեպքում, երբ այլընտրանքային մեթոդների կիրառումն անհնար է:

2. Կենդանիների նկատմամբ փորձարկումներն իրականացվում են լիազոր մարմնում հաշվառված ուսումնական, գիտահետազոտական, արդյունաբերական կազմակերպություններում` լիազոր մարմնի տված` փորձարկումների նպատակով կենդանիների օգտագործման թույլտվությամբ:

3. Փորձարկումների համար օգտագործվող կենդանիներին և փորձարկումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատում է լիազոր մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։