Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՈՂՄՆԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հոդված 29. Մարդկանց կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինմանը ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Մարդկանց կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինմանը ներկայացվող պահանջները

1. Մարդկանց կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման կողմնակի արտադրանք տնօրինող կազմակերպությունները ներդնում և կիրառում են գործունեության վտանգի աղբյուրի վերլուծության և ռիսկերի կառավարման համակարգ, որն ընդգրկում է`

1) տեխնոլոգիական փաստաթղթեր` արդյունաբերված արտադրանքների նկարագրությամբ և դրանց նպատակների մասին տեղեկատվությամբ.

2) արտադրական ընթացքի փուլերի հաջորդականության մասին նկարագրություն.

3) արտադրական ընթացքների բոլոր փուլերի ժամանակ վտանգի և ռիսկի գնահատման վերլուծություն.

4) արտադրական ընթացքի կրիտիկական վերահսկման կետեր.

5) յուրաքանչյուր կրիտիկական վերահսկման կետի համար կրիտիկական սահմաններ.

6) կրիտիկական վերահսկման կետերում մոնիթորինգի կանոններ և ցուցիչների վերահսկողություն.

7) տեխնիկական կանոնակարգերով, նորմատիվ փաստաթղթերով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջներ.

8) փաստաթղթերի պահպանման վերաբերյալ պահանջներ, որոնք կարող են ընդգրկել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը:

2. Կազմակերպության սեփականատերը կամ օգտագործողը պետք է մասնագետներ նշանակի, որոնք պատասխանատու են համակարգի համար և պետք է պարբերաբար ամփոփեն և վերլուծեն արդյունքները:

3. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքը և դրանցից ստացված արտադրանքները հավաքվում, տեղափոխվում, պահվում, իրացվում, վերամշակվում կամ ոչնչացվում են այնպես, որ երաշխավորվի վերջնական արտադրանքի ամբողջական անվտանգությունը, և կանխվեն մարդկանց և կենդանիների առողջությանը սպառնացող վտանգի առկայությունը և շրջակա միջավայրի վարակվելու հնարավորությունը:

4. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինումը (հավաքումը, պահումը, փոխադրումը, իրացումը, վերամշակումը կամ ոչնչացումը) և պահեստավորումն իրականացվում են լիազոր մարմնում հաշվառված կազմակերպություններում:

5. Անհատները և իրավաբանական անձինք որոշակի գործունեության արդյունքում ստացված կենդանական ծագման կողմնակի արտադրանքը, մինչև դրանց տնօրինումը կամ պահեստավորումը, պարտավոր են պահել մեկուսացված շինություններում, կոնտեյներներում կամ սարքավորված վայրերում:

6. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքի և դրանցից ստացված արտադրանքի տնօրինմանը, պահեստավորմանը, շուկայում տեղակայմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:

7. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի փաթեթավորման, պահեստավորման, բեռնման, փոխադրման, բեռնաթափման և ոչնչացման ծախսերը կատարվում են սեփականատիրոջ միջոցների հաշվին:

8. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործումը` ախտորոշման, կրթական և հետազոտական նպատակներով թույլատրում է լիազոր մարմինը:

9. Ախտորոշիչ և հետազոտական, կրթական կազմակերպությունները լիազոր մարմին ներկայացնում են հայտ` նշելով կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործման նպատակները, բնույթը և քանակը, ինչպես նաև հաստատությունը, որտեղից դրանք պետք է ստացվեն:

10. Լիազոր մարմինը հայտի ստացումից հետո` 7 օրվա ընթացքում, ուսումնասիրում է փորձարկումների համար նախատեսված շինությունների, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործման պայմանների համապատասխանությունը ներկայացվող անասնաբուժական պահանջներին և ուսումնասիրության արդյունքների ստացումից հետո` 3 օրվա ընթացքում, թույլատրում է կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործումը` նշելով այնտեղ դրանց օգտագործման և պահեստավորման պայմանները կամ հիմնավորված մերժում է սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հայտում նշվող տեղեկությունների թերի կամ չներկայացման ու կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործման պայմաններին ներկայացվող պահանջներին անհամապատասխանության կամ ուսումնասիրության արդյունքում տրված անհամապատասխանությունները չվերացնելու դեպքերում:

(29-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-288-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։