Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ, ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆԸ, ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆԸ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՇՈՒԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 20. Կենդանիների հաշվառումը, համարակալումը և գրանցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Կենդանիների հաշվառումը, համարակալումը և գրանցումը

1. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիները ենթակա են հաշվառման, համարակալման և գրանցման, որոնց արդյունքում ստեղծվում է համարակալված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգ:

2. Հաշվառման, համարակալման և գրանցման արդյունքում գյուղատնտեսական կենդանիների համար կազմվում են կենդանու անձնագիր, կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյաններ, որոնք վարում է համայնքը սպասարկող անասնաբույժը:

3. Համայնքը սպասարկող անասնաբույժը պարտավոր է գրանցամատյաններում մուտքագրել համարակալված մթերատու կենդանու անհատական տվյալները, կենդանու շարժի, սպանդի, անկման, բուծման, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների և այլ տվյալների վերաբերյալ անձնագրային տեղեկությունները:

4. Կենդանիների գրանցման, պահանջվող ձևերի, գրանցամատյանների և կենդանիների անձնագրերի տպագրման, կենդանիների ականջների պիտակավորման գործընթացի, պիտակավորման համար անհրաժեշտ սարքավորումների, տարբերակող պիտակներ ձեռք բերելու, էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման և ստացված տվյալների մշակման ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։