Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-04-15-ից մինչև 2017-04-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 74 · ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

Հոդված 1230. Ժառանգությունից հրաժարվելու իրավունք

գործել է մինչև 2017-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 1230. Ժառանգությունից հրաժարվելու իրավունք

1. Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:

2. Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով:

Եթե ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա ժառանգի ստորագրությունը նման դիմումի տակ պետք է վավերացվի սույն օրենսգրքի 1226 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

Ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն:

3. Ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել:

4. Ժառանգությունից վերապահումներով կամ պայմանով հրաժարվել չի թույլատրվում:

5. Ժառանգին հասանելիք ժառանգության մասից հրաժարվել չի թույլատրվում:

6. Եթե ժառանգը ժառանգության է հրավիրվում և´ ըստ կտակի, և´ ըստ օրենքի, ապա նա իրավունք ունի հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից այդ հիմքերից մեկով կամ երկուսով:

7. Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից` անկախ ժառանգության մնացած մասը ժառանգելուց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։