Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
Հոդված 89. Լիակատար ընկերակցության լուծարումը
Հոդված 89. Լիակատար ընկերակցության լուծարումը
Լիակատար ընկերակցությունը լուծարվում է սույն օրենսգրքի 67 հոդվածով նշված հիմքերով, ինչպես նաև այն դեպքում, երբ ընկերակցությունում մնում է միայն մեկ մասնակից: Նման մասնակիցը, ընկերակցության միակ մասնակիցը դառնալու պահից սկսած վեց ամսվա ընթացքում, իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով ընկերակցությունը վերակազմավորել տնտեսական ընկերության:
Լիակատար ընկերակցությունը լուծարվում է նաև սույն օրենսգրքի 84 հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում, եթե ընկերակցության կանոնադրությամբ կամ մնացած մասնակիցների համաձայնությամբ նախատեսված չէ, որ ընկերակցությունը շարունակելու է իր գործունեությունը:
3. ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ