Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 839. Պահեստային փաստաթղթեր
Հոդված 839. Պահեստային փաստաթղթեր
1. Ապրանքային պահեստն ի հաստատումն ապրանքն ընդունելու, տալիս է հետևյալ փաստաթղթերից մեկը`
1) երկակի պահեստային վկայագիր (հոդված 160).
2) հասարակ պահեստային վկայագիր (հոդված 161).
3) պահեստային անդորրագիր:
2. Երկակի կամ հասարակ պահեստային վկայագրով ի պահ ընդունված ապրանքը պահատվության ընթացքում համապատասխան վկայագրի գրավի միջոցով կարող է դառնալ գրավի առարկա: