Հոդված 109. Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխանցումը
Հոդված 109. Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխանցումը
1. Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:
Եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից որևէ մեկը չի օգտվում իր նախապատվության իրավունքից, ապա բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով: Բաժնետիրական ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի:
2. Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գրավի և հետագայում գրավառուի կողմից դրանց վրա բռնագանձում տարածելու դեպքում համապատասխանաբար կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի կանոնները:
3. Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն անցնում են բաժնետեր քաղաքացու ժառանգներին կամ բաժնետեր իրավաբանական անձի իրավահաջորդներին, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:
Քաղաքացու ժառանգներին կամ բաժնետեր իրավաբանական անձի իրավահաջորդներին բաժնետոմսերի անցումն ընկերության կողմից մերժելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի կանոնները: