Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-12-12-ից մինչև 2002-01-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

Հոդված 929. Կանխիկ և անկանխիկ հաշվարկներ

գործել է մինչև 2002-01-15Բացել ARLIS-ում

Հոդված 929. Կանխիկ և անկանխիկ հաշվարկներ

1. Քաղաքացիների մասնակցությամբ հաշվարկները, որոնք կապված չեն նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, կարող են կատարվել կանխիկ դրամով (հոդված 142)` առանց գումարի սահմանափակման կամ անկանխիկ ձևով:

2. Իրավաբանական անձանց միջև հաշվարկները, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությամբ հաշվարկները` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության հետ, կատարվում են անկանխիկ ձևով: Այդ անձանց միջև հաշվարկները կարող են կատարվել նաև կանխիկ դրամով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

3. Անկանխիկ հաշվարկները կատարվում են բանկերի, այլ վարկային կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) միջոցով, որոնցում բացված են համապատասխան հաշիվներ, եթե այլ բան չի բխում օրենքից և պայմանավորված չէ հաշվարկների օգտագործվող ձևով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։