Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 929. Կանխիկ և անկանխիկ հաշվարկներ
Հոդված 929. Կանխիկ և անկանխիկ հաշվարկներ
1. Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կամ քաղաքացիների միջև կամ մասնակցությամբ հաշվարկները կատարվում են կանխիկ կամ անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:
2. (մասն ուժը կորցրել է 18.01.22 ՀՕ-13-Ն)
3․ Անկանխիկ հաշվարկները կատարվում են բանկերի, այլ ֆինանսական կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) միջոցով, որոնցում բացված են համապատասխան հաշիվներ, ինչպես նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքից, այլ օրենքներից, և պայմանավորված չէ հաշվարկների օգտագործվող ձևով:
(929-րդ հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-141-Ն, խմբ., փոփ. 18.01.22 ՀՕ-13-Ն )
(18.01.22 ՀՕ-13-Ն օրենքն ունի անցումային դրույթ)