Գլուխ 13 · ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 206. Հողամասը տիրապետելու և օգտագործելու իրավունքը
Հոդված 206. Հողամասը տիրապետելու և օգտագործելու իրավունքը
1. Հողամասի սեփականատեր չհամարվող անձն օրենքով կամ սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով կարող է տիրապետել և օգտագործել հողամասը:
2. Հողամասն օգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ այն հանձնել վարձակալության կամ անհատույց օգտագործման: