Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-04-ից մինչև 2020-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 87. Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասը փոխանցելը

գործել է մինչև 2020-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 87. Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասը փոխանցելը

1. Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք ունի նրա մյուս մասնակիցների համաձայնությամբ բաժնեհավաք կապիտալում իր բաժնեմասը կամ դրա մի մասը փոխանցել ընկերակցության այլ մասնակցի կամ երրորդ անձի:

2. Բաժնեմասը (դրա մասը) այլ անձի փոխանցելու դեպքում նրան ամբողջությամբ կամ համապատասխան մասով անցնում են բաժնեմասը (դրա մասը) հանձնող մասնակցի իրավունքները: Անձը, ում փոխանցված է բաժնեմասը (դրա մասը), պատասխանատվություն է կրում ընկերակցության պարտավորությունների համար` սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված կարգով:

3. Ընկերակցության մասնակցի կողմից ամբողջ բաժնեմասն այլ անձի փոխանցելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությանը և հանգեցնում սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետով նախատեսված հետևանքներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։