Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-04-ից մինչև 2020-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 21 · ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ

Հոդված 334. Հայցային վաղեմության ժամկետներ փոփոխելու վերաբերյալ համաձայնության անվավերությունը

գործել է մինչև 2020-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 334. Հայցային վաղեմության ժամկետներ փոփոխելու վերաբերյալ համաձայնության անվավերությունը

1. Հայցային վաղեմության ժամկետները և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են օրենքով և չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:

2. Հայցային վաղեմության ժամկետները կասեցնելու ու ընդհատելու հիմքերը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

&#9878&#9878Հոդված 335. Հայցային վաղեմությունը կիրառելը

1. Իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

2. Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ:

Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

(335-րդ հոդվածը լրաց. 09.02.18 ՀՕ-112-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։