Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-04-ից մինչև 2020-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 59.1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հասկացությունը

գործել է մինչև 2020-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 59.1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հասկացությունը

1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից (jurisdiction) մեկ այլ իրավազորության ներքո, որի հետևանքով փոխվում է իրավաբանական անձի անձնական օրենքը։ Ռեդոմիցիլացումը հավաստվում է շարունակականության փաստաթղթով:

2. Ռեդոմիցիլացվել կարող են առևտրային կազմակերպությունները: Ռեդոմիցիլացվել կարող են ոչ առևտրային կազմակերպությունները, բացառությամբ կուսակցությունների, կրոնական ու հասարակական կազմակերպությունների, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, համատիրությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնք չեն ընտրել սույն օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձև, կամ որոնց կազմակերպաիրավական ձևը հնարավոր չէ փոխել նրանց ընտրած՝ սույն օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձևով։

3. Իրավաբանական անձը կարող է ռեդոմիցիլացվել միայն, եթե դրա հնարավորությունն արգելված չէ իր կանոնադրությամբ։

4. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն իրականացվում է իրավաբանական անձի անձնական օրենքով սահմանված իրավասու մարմնի որոշման հիման վրա՝ անձնական օրենքով սահմանված կարգով։

5. Իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման վերաբերյալ կարգավորումները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող կազմակերպությունների վրա:

(59.1-ին հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-206-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։