Գլուխ 53 · ՀԱՄԱԼԻՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ)
Հոդված 979. Համալիր թույլտվության պայմանագրի դադարելը
Հոդված 979. Համալիր թույլտվության պայմանագրի դադարելը
1. Առանց ժամկետի նշման կնքված համալիր թույլտվության պայմանագրի յուրաքանչյուր կողմը ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել պայմանագրից` մյուս կողմին այդ մասին վեց ամիս առաջ ծանուցելով, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
2. Ժամկետի նշումով կնքված համալիր թույլտվության պայմանագրի վաղաժամկետ լուծումը, ինչպես նաև առանց ժամկետի նշման կնքված պայմանագրի լուծումը ենթակա են գրանցման` սույն օրենսգրքի 970 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով:
3. Իրավատիրոջը պատկանող ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը դադարելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը դադարում է:
4. Համալիր թույլտվության պայմանագիրը դադարում է իրավատիրոջը կամ օգտագործողին սնանկ ճանաչելու դեպքում: