Հոդված 142. Դրամ (արժույթ)
Հոդված 142. Դրամ (արժույթ)
1. Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը Հայաստանի Հանրապետության դրամն է:
2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի Հանրապետության դրամն անվանական արժեքով պարտադիր ընդունման համար օրինական վճարամիջոց է:
3․ Հայաստանի Հանրապետության տարածքում վճարները կատարվում են կանխիկ և անկանխիկ հաշվարկներով: Օրենքով կարող են սահմանվել կանխիկ հաշվարկների կատարման սահմանափակումներ։
4. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա արժույթի օգտագործման դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվով վճարում կատարելն արգելվում է, բացառությամբ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային փողի թոքենի:
(142-րդ հոդվածը խմբ. 18.01.22 ՀՕ-13-Ն, լրաց. 29.05.25 ՀՕ-181-Ն)
(18.01.22 ՀՕ-13-Ն օրենքն ունի անցումային դրույթ)