Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-23-ից մինչև 2023-06-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 237. Գրավ դրված գույքը պահելը և պահպանելը

գործել է մինչև 2023-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 237. Գրավ դրված գույքը պահելը և պահպանելը

1. Գրավատուն կամ գրավառուն, կախված այն բանից, թե նրանցից ում մոտ է գտնվում գրավ դրված գույքը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, պարտավոր է`

1) գրավ դրված գույքը լրիվ արժեքով ապահովագրել կորստյան և վնասվածքի ռիսկերից, իսկ եթե դրա լրիվ արժեքը գերազանցում է գրավով ապահովված պահանջի չափը` դրանից ոչ պակաս գումարով.

2) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գրավ դրված գույքը պահպանելու` ներառյալ այն երրորդ անձանց ոտնձգություններից և պահանջներից պաշտպանելու համար.

3) մյուս կողմին անհապաղ տեղեկացնել գրավ դրված գույքի կորստյան կամ վնասվածքի սպառնալիքի ծագման մասին:

2. Գրավառուն և գրավատուն իրավունք ունեն փաստաթղթերով ու փաստացի ստուգել մյուս կողմի մոտ գտնվող գրավ դրված գույքի առկայությունը, քանակը, վիճակը և պահպանման պայմանները:

3. Գրավառուի կողմից սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտականությունները կոպիտ խախտելու դեպքում, որը գրավ դրված գույքի կորստի կամ վնասվածքի սպառնալիք է ստեղծում, գրավատուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ դադարեցնելու գրավը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։