Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-23-ից մինչև 2023-06-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 31 · ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

Հոդված 560. Էներգամատակարարման պայմանագրի կանոնների կիրառումը այլ պայմանագրերի նկատմամբ

գործել է մինչև 2023-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 560. Էներգամատակարարման պայմանագրի կանոնների կիրառումը այլ պայմանագրերի նկատմամբ

1. Սույն օրենսգրքի 550-559 հոդվածներով նախատեսված կանոնները կիրառվում են միացված ցանցի միջոցով ջերմային էներգամատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

2. Միացված ցանցի միջոցով գազի, նավթի և նավթամթերքի, ջրի ու այլ ապրանքների մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ էներգամատակարարման պայմանագրի մասին կանոնները (550-559 հոդվածներ) կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում այդ պարտավորության էությունից:

§ 6. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

&#9878Հոդված 561. Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր

Վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի (այսուհետ` անշարժ գույքի վաճառքի) պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք (հոդված 134):

&#9878Հոդված 562. Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի ձևը

1. Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ):

2. Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

&#9878Հոդված 563. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումը

1. Անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման:

2. Մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումն անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կատարելը հիմք չէ այդ պայմանագրի կողմերի հետ երրորդ անձանց ունեցած հարաբերությունների փոփոխման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։