Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-23-ից մինչև 2023-06-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 52.1 · ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 968.12. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդերը

գործել է մինչև 2023-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 968.12. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդերը

1. Ֆոնդի ստեղծումը կարող է նախատեսվել նաև օրենքով: Ընդ որում, օրենքով կարող է նախատեսվել, որ այդ ֆոնդում ներդրում իրականացնող անձինք ֆոնդի մասնակիցներ չեն, և ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ֆոնդի կառավարչին կամ այլ անձի, ներառյալ` պետությանը:

2. Ֆոնդի կառավարիչը օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդը կառավարում է ֆոնդի ակտիվները հավաքագրելու, այդ ակտիվները օրենքին, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին համապատասխան արժեթղթերում և (կամ) այլ գույքում ներդնելու, ֆոնդի ակտիվները օրենքով նախատեսված նպատակներին ուղղելու, ինչպես նաև դրանց հետ կապված այլ իրավաբանական ու փաստացի գործողություններ իրականացնելու միջոցով:

3. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի կառավարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով, 968.6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 968.7 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով, 968.8 հոդվածով և 968.9 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կանոնները:

4. Օրենքով կարող են սահմանվել օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի միջոցների օգտագործման լրացուցիչ սահմանափակումներ, ներառյալ` ֆոնդի կառավարման հետ կապված գործողությունների հետևանքով առաջացած պարտավորությունների կատարման այլ կարգ:

(968.12-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-69-Ն)

(գլուխը լրաց. 18.05.10 ՀՕ-69-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։