Գլուխ 25 · ԱՆՁԱՆՑ ՓՈՓՈԽՎԵԼԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հոդված 403. Պահանջը զիջելու պայմանները
Հոդված 403. Պահանջը զիջելու պայմանները
1. Պարտատիրոջ պահանջի զիջումն այլ անձի թույլատրվում է, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին:
2. Առանց պարտապանի համաձայնության պահանջի զիջումն այն պարտավորությամբ, որում պարտատիրոջ անձն էական նշանակություն ունի պարտապանի համար, չի թույլատրվում, բացառությամբ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:
(403-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-107-Ն)