Գլուխ 35 · ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 684. Լիզինգի պայմանագրի առարկան
Հոդված 684. Լիզինգի պայմանագրի առարկան
1. Լիզինգի պայմանագրի առարկա կարող է լինել լիզինգի պայմանագրով հստակ և որոշակի սահմանված ցանկացած չսպառվող գույք:
2. Լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում լիզինգատուն իրավունք ունի պայմանագրով սահմանված կարգով հսկողություն իրականացնելու լիզինգի առարկայի օգտագործման նկատմամբ, այդ թվում՝ ենթալիզինգի և վարձակալության դեպքում:
3. Լիզինգատուն և լիզինգառուն կարող են լիզինգի պայմանագրով ամրագրել լիզինգառուի կամ նրա լիազորած անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը:
(684-րդ հոդվածը լրաց. 25.05.22 ՀՕ-128-Ն)