Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 817. Պահատվությունը գույքի դիմազրկմամբ
Հոդված 817. Պահատվությունը գույքի դիմազրկմամբ
Պահատվության պայմանագրով ուղղակի նախատեսված դեպքերում, մեկ պահատուի ի պահ ընդունած գույքը կարող է խառնվել այլ պահատուներից նույն տեսակի և որակի ի պահ ընդունած գույքի հետ (դիմազրկմամբ պահատվություն): Այդ դեպքում պահատուին վերադարձվում է հավասար կամ կողմերի պայմանավորված քանակությամբ նույն տեսակի և որակի գույք: