Գլուխ 53 · ՀԱՄԱԼԻՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ)
Հոդված 982. Համալիր թույլտվության պայմանագրով տրամադրված բացառիկ իրավունքը դադարելու հետևանքները
Հոդված 982. Համալիր թույլտվության պայմանագրով տրամադրված բացառիկ իրավունքը դադարելու հետևանքները
Եթե համալիր թույլտվության պայմանագրի գործողության ժամանակահատվածում լրացել է այդ պայմանագրով տրամադրված բացառիկ իրավունքի գործողության ժամկետը կամ նման իրավունքը դադարել է այլ հիմքով, համալիր թույլտվության պայմանագիրը շարունակում է գործել, բացառությամբ դադարած իրավունքին վերաբերող դրույթների, իսկ օգտագործողն իրավունք ունի պահանջել իրավատիրոջը հասանելիք վարձատրության համաչափ նվազեցում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Իրավատիրոջը պատկանող ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը դադարելու դեպքում վրա են հասնում սույն օրենսգրքի 979 հոդվածի 3-րդ կետով և 981 հոդվածով նախատեսված հետևանքները: