Հոդված 169. Համայնքների սեփականության իրավունք
Հոդված 169. Համայնքների սեփականության իրավունք
1. Համայնքներին սեփականության իրավունքով պատկանող գույքը համայնքների սեփականությունն է:
2. Համայնքի բյուջեի միջոցները համայնքի սեփականությունն են:
3. Համայնքի անունից սեփականատիրոջ իրավունքներն իրականացնում են սույն օրենսգրքի 129 հոդվածում նշված մարմինները և անձինք:
(169-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-14-Ն, 19.10.16 ՀՕ-169-Ն)
⚖Հոդված 170. Սեփականատերեր չհամարվող անձանց գույքային իրավունքները
1. Սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները` 1) հողամասի կառուցապատման.
2) գույքի օգտագործման.
3) սերվիտուտի, ներառյալ՝ անձնական սերվիտուտի.
4) գրավի.
5) կառուցվող անշարժ գույք գնելու իրավունք:
2. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
3. Սեփականատեր չհամարվող անձի գույքային իրավունքները սույն օրենսգրքի 278 հոդվածով սահմանված կարգով պաշտպանվում են ցանկացած անձի, ներառյալ՝ սեփականատիրոջ խախտումներից:
(170-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց. 19.06.15 ՀՕ-87-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն, փոփ. 25.05.22 ՀՕ-136-Ն)