Գլուխ 21 · ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ
Հոդված 341. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը հայցն առանց լուծման թողնելու դեպքում
Հոդված 341. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը հայցն առանց լուծման թողնելու դեպքում
(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-180-Ն)
1. Եթե դատարանն առանց քննության է թողել հայցը, ապա մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է ընդհանուր կարգով:
2. Եթե դատարանն առանց լուծման է թողել քրեական վարույթով ներկայացված հայցը, ապա մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև այն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որով հայցը թողնվել է առանց լուծման: Ժամանակը, որի ընթացքում վաղեմությունը կասեցվել էր, չի հաշվվում հայցային վաղեմության ժամկետի մեջ: Ընդ որում, եթե ժամկետի մնացած մասը վեց ամսից պակաս է, այն երկարաձգվում է մինչև վեց ամիս:
(341-րդ հոդվածը փոփ., խմբ. 09.06.22 ՀՕ-180-Ն)