Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 76. Կախյալ տնտեսական ընկերություն

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 76. Կախյալ տնտեսական ընկերություն

1. Տնտեսական ընկերությունը համարվում է կախյալ, եթե մյուս (գերակշռող, մասնակցող) ընկերակցությունը կամ ընկերությունն ունի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի կամ բաժնետիրական ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան քսան տոկոսը:

2. Տնտեսական ընկերակցությունը կամ ընկերությունը, որը ձեռք է բերել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի կամ բաժնետիրական ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան քսան տոկոսը, պարտավոր է, տնտեսական ընկերությունների մասին օրենքներով սահմանված կարգով, անհապաղ տեղեկություններ հրապարակել այդ մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։