Գլուխ 65 · ԳՅՈՒՏԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1148. Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակները
Հոդված 1148. Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակները
(վերնագիրը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում կամ պայմանագրով չկարգավորված հարաբերությունների դեպքում առաջացած վեճերը լուծվում են դատական կարգով:
2. Գյուտի, արդյունաբերական դիզայնի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակություն և այլն) չի հանգեցնում համահեղինակության:
(1148-րդ հոդվածը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)