Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-24-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 81 · ԿՈԼԻԶԻՈՆ ՆՈՐՄԵՐ

Հոդված 1277. Գույքային իրավունքների ծագումը և դադարելը որոշող իրավունքը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 1277. Գույքային իրավունքների ծագումը և դադարելը որոշող իրավունքը

1. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագումն ու դադարումը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տվյալ գույքը գտնվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագման կամ դադարման համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանք տեղի ունենալու պահին, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով:

2. Գործարքի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագումն ու դադարելը որոշվում են այն պետության իրավունքով, որը կիրառելի է տվյալ գործարքի նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:

3. Ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գույքը գտնվել է ձեռքբերման վաղեմության ժամկետի ավարտման պահին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։