Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-24-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 813. Պահատվության պայմանագիր

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 813. Պահատվության պայմանագիր

1. Պահատվության պայմանագրով մի կողմը (պահառուն) պարտավորվում է պահել մյուս կողմի (պահատուի) կողմից իրեն հանձնված գույքը և այն վերադարձնել պահպանված վիճակում:

2. Պահատվության պայմանագրով, որտեղ պահառուն, որպես իր մասնագիտական գործունեության նպատակներից մեկը` պահատվություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություն է (արհեստավարժ պահառու), կարող է նախատեսվել պահատուի գույքը պայմանագրով նախատեսված ժամկետում ի պահ վերցնելու պահառուի պարտականությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։