Հոդված 1028. Մասնակիցների ընդհանուր գույքը
Հոդված 1028. Մասնակիցների ընդհանուր գույքը
1. Մասնակիցների ներդրած գույքը, որի նկատմամբ մինչև ներդրումը նրանք ունեին սեփականության իրավունք, ինչպես նաև համատեղ գործունեության արդյունքում արտադրված արտադրանքը և այդպիսի գործունեությունից ստացված պտուղներն ու եկամուտները համարվում են նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ համատեղ գործունեության պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:
2. Մասնակիցների ներդրած գույքը, որին նրանք տիրապետում էին սեփականության իրավունքից տարբերվող հիմքերով, օգտագործվում է ի շահ բոլոր մասնակիցների և նրանց ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի հետ միասին կազմում է մասնակիցների ընդհանուր գույքը:
3. Մասնակիցները կարող են ընդհանուր գույքի հաշվապահական հաշվառումը հանձնարարել իրենցից մեկին:
4. Մասնակիցներն ընդհանուր գույքն օգտագործում են ընդհանուր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանով սահմանված կարգով:
5. Ընդհանուր գույքի պահպանման կապակցությամբ մասնակիցների պարտականությունները և այդ պարտականությունները կատարելու հետ կապված ծախսերի հատուցման կարգը որոշվում են համատեղ գործունեության պայմանագրով: