Հոդված 374. Պահվող գույքի հաշվին պահանջները բավարարելը
Հոդված 374. Պահվող գույքի հաշվին պահանջները բավարարելը
Գույքը պահող պարտատիրոջ պահանջները բավարարվում են դրա արժեքից գրավով ապահովված պահանջները բավարարելու համար նախատեսված ծավալով և կարգով:
§ 4. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
⚖Հոդված 375. Երաշխավորության պայմանագիր
1. Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:
2. Երաշխավորության պայմանագիրը կարող է կնքվել նաև ապագայում ծագելիք պարտավորության ապահովման համար:
3. Վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ծագող պարտավորության կատարման ապահովման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորի պատասխանատվության առավելագույն ծավալը` գումարային արտահայտմամբ, ինչպես նաև այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը:
(375-րդ հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-35-Ն)
(19.01.21 ՀՕ-35-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)