Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՐԺԵԹՂԹԵՐ

Հոդված 157. Բաժնետոմս

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 157. Բաժնետոմս

1. Բաժնետոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրոջ (բաժնետիրոջ) բաժնետիրական ընկերության շահույթից շահութաբաժնի ձևով մաս ստանալու, բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս ստանալու իրավունքը:

2. Բաժնետոմսերը կարող են լինել ազատ շրջանառու կամ սահմանափակ շրջանառու, հասարակ կամ արտոնյալ: Բաժնետոմսերը, ըստ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման հատկանիշի, կարող են լինել միայն անվանական։

(157-րդ հոդվածը խմբ. 03.07.25 ՀՕ-265-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։