Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Հոդված 41. Խնամակալներին և հոգաբարձուներին իրենց պարտականությունների կատարումից ազատելը

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 41. Խնամակալներին և հոգաբարձուներին իրենց պարտականությունների կատարումից ազատելը

1. Խնամակալության և հոգաբարձության մարմինը խնամակալին կամ հոգաբարձուին ազատում է իր պարտականությունների կատարումից` անչափահասին իր ծնողներին վերադարձնելու կամ նրան որդեգրելու դեպքում:

2. Խնամարկյալին համապատասխան բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ հաստատությունում տեղավորելիս` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտականությունների կատարումից ազատում է նախկինում նշանակված խնամակալին կամ հոգաբարձուին, եթե դա չի հակասում խնամարկյալի շահերին:

3. Հարգելի պատճառների (հիվանդություն, գույքային դրության փոփոխություն, խնամարկյալի հետ փոխադարձ ըմբռնման բացակայություն և այլն) առկայության դեպքում խնամակալը կամ հոգաբարձուն իր խնդրանքով կարող է ազատվել պարտականությունների կատարումից:

4. Խնամակալի կամ հոգաբարձուի կողմից իր պարտականությունները անպատշաճ կատարելու` ներառյալ խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական նպատակներով օգտագործելու կամ խնամարկյալին առանց հսկողության և անհրաժեշտ օգնության թողնելու դեպքերում, խնամակալության ու հոգաբարձության մարմինը կարող է խնամակալին կամ հոգաբարձուին ազատել այդ պարտականությունների կատարումից և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրան` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար:

(41-րդ հոդվածը փոփ. 22.10.25 ՀՕ-367-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։