Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-04-28-ից մինչև 2001-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 69 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Հոդված 1171. Ապրանքային նշանի իրավական պահպանության պայմանները

գործել է մինչև 2001-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 1171. Ապրանքային նշանի իրավական պահպանության պայմանները

1. Ապրանքային նշան (սպասարկման նշան) է համարվում բառային, պատկերային, ծավալային կամ այլ նշանը, ներառյալ` ապրանքի ծագման մասին ցուցում պարունակող նշանը, որը ծառայում է մեկ անձի ապրանքները և ծառայությունները մեկ այլ անձի միատեսակ ապրանքներից և ծառայություններից տարբերելու համար:

2. Ապրանքային նշանին իրավական պահպանություն է տրամադրվում դրա գրանցման հիման վրա:

3. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը հավաստվում է վկայագրով:

4. Որպես ապրանքային նշան չգրանցվող նշանները, ապրանքային նշանները գրանցելու, դրանց գրանցումը չեղյալ հայտարարելու և անվավեր ճանաչելու կարգը, ինչպես նաև չգրանցված ապրանքային նշանների իրավական պահպանությունը թույլատրելու դեպքերը սահմանվում են օրենքով:

5. Ապրանքի ծագման ցուցում պարունակող նշան է համարվում այն արտահայտությունը և (կամ) նշանը, որն առևտրային գործունեության մեջ օգտագործվում է որևէ պետության տարածքից կամ այդ տարածքի որոշակի շրջանից կամ տեղանքից ծագող ապրանքը նույնականացնելու համար, եթե ապրանքի սկզբնական որակը, համբավը կամ այլ բնութագրերն էականորեն վերագրվում են դրա աշխարհագրական ծագմանը (աշխարհագրական նշում):

(1171-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 07.02.00 ՀՕ-29)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։