Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 951. Չեկը վճարելուց հրաժարվելը հավաստելը
Հոդված 951. Չեկը վճարելուց հրաժարվելը հավաստելը
1. Չեկը վճարելուց հրաժարվելը պետք է հավաստվի հետևյալ եղանակներից մեկով`
1) նոտարի կողմից բողոքարկելով կամ օրենքով սահմանված կարգով հավասարանշանակ ակտ կազմելով.
2) չեկը վճարելուց հրաժարվելու մասին դրա վրա վճարողի մակագրությամբ` վճարման ներկայացնելու տարվա, ամսվա և ամսաթվի նշումով.
3) ինկասավորող բանկի մակագրությամբ` տարվա, ամսվա և ամսաթվի նշումով այն մասին, որ չեկը ժամանակին ներկայացվել է, սակայն չի վճարվել:
2. Բողոքը կամ դրան հավասարազոր ակտը պետք է կազմվի մինչև չեկը ներկայացնելու ժամկետի ավարտը:
Եթե չեկը ներկայացվել է ժամկետի վերջին օրը, բողոքը կամ դրան հավասարազոր ակտը կարող է կազմվել հաջորդ աշխատանքային օրը: